10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Կարգին Հայկոն` Կարեն Կարապետյանին

Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան հանրագրում՝ նշելով. «Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն 🙂  Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները `ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական […]

Գասպարին նորից պառկել է. Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատակն նիստը մեկնարկեց ուշացումով

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ ակտիվիստ Վարդգես Գասպարին պիկետ է անցկացրել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:  Գասպարին պառկել է գետնին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով Սեֆիլյանի համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին ներգրավվելու վերաբերյալ դատարանի որոշման եւ նույն պաշտպանի՝ դատարանի որոշումը կատարելու եւ առանց Ժիրայր Սեֆիլյանի համաձայնության՝ նիստերին մասնակցելու դեմ: Վարդգես […]

Երանի

Դուք սիրված եք Աստծուց: Առաջի երանին Աստուծո արքայության սահմանին է կանգնած: «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մթ. 5:3): Այսինքն երանի նրանց, ովքեր հասկացել են, որ իրենք իրենցից ոչինչ են, ոչինչ չունեն ու ոչինչ իրենցը չեն համարում: Եթե նրանք «ինչ որ բան» են, ապա դա միայն այն պատճառով, որ սիրված են Աստծուց: Արմեն […]

Ապօրինի հուղարկավորություն է տեղի ունեցել Ս. Հովհան Օձնեցի մատուռ դամբարանի հարեւանությամբ. ահազանգում է տեղի քահանան

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանն ահազանգում է, որ Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ դամբարանի հարեւանությամբ տեղի է ունեցել հերթական ապօրինի հուղարկավորությունը: Նշենք, որ հուշարձանը ունի հանրապետական նշանակության կարգավիճակ եւ հանձնված չէ Մայր Աթոռին: Օձունի քահանան հրավիրելով ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի ուշադրությունը, ներկայացրել է, որ նոր […]

Փողոցների երթեւեկությունը դարձել է մարդասպանության գոտի

Հայաստանում փողոցների երթեւեկությունը դարձել է մարդասպանության գոտի: Մի վթարի մասին տեղեկությունը չմարսած՝ մյուսն է տեղի ունենում, ու պարտադիր են դարձել ծանր, ողբերգական վթարները՝ զոհերով ու ծայրահեղ ծանր վիրավորներով: Ամենասարսափելին էն է, որ զոհերի ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Երթեւեկության կանոնների խստացումը, տեսախցիկների եւ արագաչափերի ավելացումը բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս ու […]

Ազգային ժողովից պարզաբանում են

Նկատի ունենալով լրատվամիջոցների արձագանքն այն մասին, թե ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելով դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորման և ձևավորվող պրակտիկայի շուրջ տարընթերցումներից` պարզաբանում ենք.  Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) […]

ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները /տեսանյութ/

Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշմամբ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, հայտնում է Ամերիկայի ձայնը։  Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների […]

Թող գնդակահարեին, ոչ թե ստիպեին ապրել հույսով. ցմահ դատապարտյալ

Այսօր` սեպտեմբերի 8-ին  Արմավիր ՔԿՀ-ում տեղի է ունենալու 23 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի բողոքարկման դատը՝ վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի որոշման դեմ։  «23 տարի փտում եմ այս պատերի մեջ ու վաղուց զղջացել եմ արածիս համար: Կալանավայրում բոլորն էլ գիտեն այդ մասին: Ես արդարություն եմ պահանջում: Եթե օրենքը չէր գործելու ինչո՞ւ այն […]

Նոր պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ–ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems–ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի