15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապօրինի հուղարկավորություն է տեղի ունեցել Ս. Հովհան Օձնեցի մատուռ դամբարանի հարեւանությամբ. ահազանգում է տեղի քահանան

Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանն ահազանգում է, որ Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ դամբարանի հարեւանությամբ տեղի է ունեցել հերթական ապօրինի հուղարկավորությունը: Նշենք, որ հուշարձանը ունի հանրապետական նշանակության կարգավիճակ եւ հանձնված չէ Մայր Աթոռին: Օձունի քահանան հրավիրելով ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի ուշադրությունը, ներկայացրել է, որ նոր գերեզմանը գտնվում է Մարո Տիգրանի Քալանթարյանի (2003թ) ու Պավել և Փիրուզ Քալանթարյանների (2005թ) գերեզմանների հարևանությամբ և դեռ գերեզմանաքարն էլ տեղադրված չէ: Տեր Վրթանեսը փոխանցում է, որ անհրաժեշտ է շտապ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել եւ իրավական և վարչական ու համապատասխան վերաբերմունք ցուցաբերել պետության ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության վանքերի և սրբավայրերի նկատմամբ ՝ խուսափելու համար բոլոր տեսակի ապօրինություններից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ