Մի խայտառակիր ինձ, Տեր
Տե՛ս, Տե՛ր, ողորմելիիս և ողբալիիս, պաղատելիիս և եղկելիիս, ողորմի՛ր ինձ՝ անօրինացածիս, և շնորհի՛ր ինձ գիշերը հորդ արտասուք և առավոտյան՝ շնորհներիդ շողը: Բա՛ց իմ սրտի խավարած աչքը և բժշկի՛ր իմ հիվանդացած հոգին, ընդունի՛ր մեղավորիս դարձը և մի՛ բարկացիր բազմամեղիս վրա, Տե՛ր իմ Հիսուս: Եվ քանզի անթիվ չարիքներ ունեմ, ջնջի՛ր ինձանից և տու՛ր ինձ բարի շնորհները: Տո՛ւր […]