ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին նոր աշխատատեղեր ստեղծել

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը. «Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության […]