17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Это царское дело…

Այսօր ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը,  անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին,   լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց. «Նրա ուղերձն այն էր, որ բոլոր խոսակցությունների պատասխանը Հայաստանում կլինի մարտին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ 2018-ից հետո վարչապետ դառնալու մասին պատասխանին, Ազատ Արշակյանը նշեց. «Ինչ կարեւոր է, թե ով է հովիվը ոչխարների համար: Մարդը հարյուր անգամ ասել է ծրագիր չունի, չի ուզում դառնալ վարչապետ: Ասում է՝ չեմ ուզում, բայց ում էլ նշանակեն՝ նա էլ կլինի: ՀՀ քաղաքական իշխանությունը նշանակովի է եւ ասում է, որ ես ոչինչ չեմ կարող փոխել, կասեն՝ կանեմ, ето царское дело, դա գավառականության հարց չէ: Ես իմ կյանքում մի քանի նման իշխանափոխություն տեսել եմ: ՀՀ-ում իշխանափոխությունը փոխվում է դրսից, ասում է՝ կտեսնենք էլի: Հիմա, մարտ ամսին ՌԴ նախագահ կընտրվի, եթե ավելի շուտ ֆորսմաժորներ չլինեն, ինչ էլ չէ՝ հեղափոխության 100-ամյակն է, կիմանաք՝ ով է բդեշխը»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ