Դանակահարվել է հայտնի հոգեբանը

Հուլիսի 17–ին Երևանում դանակահարվել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը: Հոգեբանի դանակահարության կասկածանքով ձերբակալվել է 34–ամյա երիտասարդ։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել հոգեբանի մարմնի տարբերհատվածներին, վնասվածքներ է ստացել նաեւ դեմքի հատվածում։ Նշված միջադեպով կատարվում է քննություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։