13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2017

Վարչապետը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին: Կառավարությունից   հայտնում են, որ արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարեւորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում եւ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի […]

Ո՞վ է Նոր Նորքի 4-րդ զանգվածում ապօրինաբար հատել ծառը. «Ելք»-ը դիմել է քաղաքապետին

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Նոր Նորքի 4-րդ զանգվածում արձանագրված ծառահատման հարցով նամակով դիմել է քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին: Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, Հուլիսի 26-ին ահազանգով եղել եմ Գայի պողոտայի, Բաղյան եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկի (4-րդ մասիվի խաչմերուկ) հարակից տարածքում գտնվող կանաչապատ տարածքում: Ըստ ահազանգի՝ խաչմերուկի վրա գտնվող բենզալցակայանի հետնամասում տեղի […]

«Հոլոքոստի արհավիրքով անցած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավը»

Հոլոքոստի արհավիրքով անցած եւ զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ-ից   հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է երկու երկրների միջեւ […]

Եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +28+33, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +28+33, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+21, […]

«Հայ ժողովուրդ իմացի՛ր , որ քեզ կարող են ծեծել ու խոշտանգել»

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով րընախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանի  նկատմամբ՝ դիմելով փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատավորը ամբաստանյալներին հարցրեց՝ ունեն արդյոք դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հայտնում է ինքնաբացարկի միջնորդություն, ապա դատավորին հարցրեց. «Եթե, ասենք, […]

Սևան Նիշանյանը ապաստան է խնդրել Հունաստանից

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Նիշանյանը տեղեկացրել է, որ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կցանկանար այցելել Հայաստան: -Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին: -Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի […]

Մեղքը դու ես. «Սասնա ծռեր»-ի Դեդը բարկացավ

«Սասնա ծռեր»-ի  18 անդամները բերվեցին դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամների գործով դատական նիստը: Դատարանի ներս մտնելիս ամբաստանյալները դարձյալ  ոտքի չկանգնեցին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց. «Ձեր փաստաբաններին բազմիցս ասել եմ, որ Ձեզ բացատերն ու ամեն […]

Աստծո սերը անբացատրելի և անափ ուրախության զգացում է

«Ներումը հրաշքի մասին մտածող երեխային տված պատասխանն է առ այն, որ կոտրվածը նորոգված է, կեղտոտվածը՝ մաքրված: Այս երազանքը բացատրում է, թե ինչու է մեզ պետք ներումը, և ինչու մենք պետք է ներենք: Աստծո ներկայության մեջ Նրա և մեր միջև ոչ մի արգելք չկա. մենք ներված ենք: Աստծո սիրո զգացումը անափ ուրախության զգացում է, որը երբևէ […]

«Երկիր ծիրանի»-ն մեր քաղաքական դաշտում գործընկերներ չունի

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք»-ին չի  համարում «Երկիր ծիրանի»-ի գործընկեր քաղաքական ուժ: Լրագրողների   հետ   զրույթի ընթացքում Փոստանջյանն ասաց՝  քաղաքական դաշտում իրենք որեւէ գործընկեր չունեն: «Հիմնականում նրանք, որոնք այսօր գործում են քաղաքական դաշտում, հիմնականում սպասարկում են այս գործող համակարգին, որն ունի Սերժ Սարգսյանի դիմագիծը եւ ՀՀԿ հասկացությունն է կրում: Բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի