27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սևան Նիշանյանը ապաստան է խնդրել Հունաստանից

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Նիշանյանը տեղեկացրել է, որ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կցանկանար այցելել Հայաստան:

-Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին:

-Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք:

-Բանտից դուրս գալու մասին թվիթերյան ձեր միկրոբլոգում գրառում էիք կատարել՝ ասելով. «Թռչունը թռավ: Տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սակայն որքանով տեղյակ եմ՝ ձեր ընտանիքն այս պահին Թուրքիայում է: Նրանց համար չե՞ք վախենում:

-Չորս մեծ զավակներս այս պահին ամառային հանգիստն են անցկացնում Թուրքիայում: Հասուն ու խելամիտ մարդիկ են: Չեմ կարծում, որ նրանց գլխին մի բան գա:

-Անգամ բանտում անգործ չեք մնացել և գրքեր եք գրել: Այդ գրքերը վերցրե՞լ եք Ձեզ հետ:

-Վարտիքս, շապիկս թողեցի, բայց ինչպե՞ս կարող էի այնտեղ թողնել գրքերն ու տետրերը: Նախ և առաջ պետք է վերանայեի 3-4 տարի ուշացած արմատական բառարանը: Յենիփազարի բանտում գտնվելու ընթացքում դրա վրա աշխատելու բավական ժամանակ եմ ունեցել: Բացի այդ, գրել եմ գիրք թուրքերեն լեզվի պատմության մասին, ինչպես նաև երկխոսություն կրոնի և կրոնների վերաբերյալ: Դրանք հրատարակության նախապատրաստելը մեկ տարի կտևի: Բացի այդ, փոքր աղջկաս՝ Անահիտին ուղղված նամակներից մի փոքր գիրք եմ գրել, թեև վստահ չեմ՝ արդյոք ուզում եմ դա հրատարակել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ