30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեղքը դու ես. «Սասնա ծռեր»-ի Դեդը բարկացավ

«Սասնա ծռեր»-ի  18 անդամները բերվեցին դատական նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 18 անդամների գործով դատական նիստը:
Դատարանի ներս մտնելիս ամբաստանյալները դարձյալ  ոտքի չկանգնեցին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց.
«Ձեր փաստաբաններին բազմիցս ասել եմ, որ Ձեզ բացատերն ու ամեն անգամ սանկցիա չկիրառեմ: Ամբաստանյալներն էլ մեղք են, հա սենց տանում, բերում ենք»,-նշեց դատավորը:

«Մենք մեղք չենք, մեղքը դու ես»,-տեղից բղավեց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ):

Ավելի ուշ վիճաբանություն տեղի ունեցավ դատավորի և փաստաբան Հրանտ Գևորգյանի միջև:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար:

Նշենք, որ 18 ամբաստանյալից նիստին ներկա են միայն 3-ը, 15 ամբաստանյալների վրա անցած դատական նիստին սանկցիա է կիրառվել և նրանք հեռացվել են դահլիճից: Ներկա են Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ