Աստծո սերը անբացատրելի և անափ ուրախության զգացում է
«Ներումը հրաշքի մասին մտածող երեխային տված պատասխանն է առ այն, որ կոտրվածը նորոգված է, կեղտոտվածը՝ մաքրված: Այս երազանքը բացատրում է, թե ինչու է մեզ պետք ներումը, և ինչու մենք պետք է ներենք: Աստծո ներկայության մեջ Նրա և մեր միջև ոչ մի արգելք չկա. մենք ներված ենք:
Աստծո սիրո զգացումը անափ ուրախության զգացում է, որը երբևէ կարող է վերապրել մարդկային սիրտը:
Դա անբացատրելի ապրում է: Սիրո մյուս բոլոր դրսևորումները, որքան էլ սքանչելի լինեն,
այնուամենայնիվ, սոսկ անդրադարձ են, որ հիշեցնում են իսկական սիրո՝ Աստծո սիրո մասին:
… Ձեր բնական ցանկություններն աղոթքներ չեն դառնում միայն այն պատճառով, որ դուք խնդրում եք Աստծուն կատարել դրանք: Ինչպես դուք կարող եք գոնե ինչ-որ բան լսելու հույս ունենալ, եթե ինքներդ երբեք չեք լսում: Այն, որ Աստված ձեզ համար միշտ ժամանակ ունի, ձեզ լիովին օրինաչափ է թվում, ինչպես և այն, որ դուք Աստծո համար երբեք ժամանակ չունեք»:
Դագ Յալմար ՀԱՄՄԱՐՇՅՈԼԴ – (1905-1961), շվեդ պետական գործիչ, դիվանագետ, 1953-1961թթ.՝ մինչև կյանքի վերջը՝ ՄԱԿ-ի քարտուղար: Հայտնի է նաև որպես բանաստեղծ և լրագրող: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961):