27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայ ժողովուրդ իմացի՛ր , որ քեզ կարող են ծեծել ու խոշտանգել»

Խորհրդակցական սենյակից վերադառնալով «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով րընախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում Արամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանի  նկատմամբ՝ դիմելով փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Դատավորը ամբաստանյալներին հարցրեց՝ ունեն արդյոք դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը հայտնում է ինքնաբացարկի միջնորդություն, ապա դատավորին հարցրեց. «Եթե, ասենք, էս դատերը երկու տարի գնա դուք երաշխավորում եք, որ վերջին փուլում ինքնաբացարկ չեք ներկայացնի»:

Դատավորն էլ նկատեց, որ չի պատրաստվում պատասխանել նրա հարցերին: Ինքնաբացարկի միջնորդությանը միացան մյուս ամբաստանյալները:

Վարդան Գերավետյանը ասաց. «Դուք չեք կարողանում արդարադատություն իրականացնել, քանի որ Ձեր դատավարության ժամանակ մեր տղաներին ծեծի են ենթարկել: Հայ ժողովուրդ իմացի՛ր , որ քեզ կարող են ծեծել ու խոշտանգել»:

Դատավորը  հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ