«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ»
«Բնականաբար, հարցը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ես մեր քննարկումները կորակեի որպես սրտացավ պատգամավորների աշխատանք: Ոչ մեկս չենք կարող անտարբեր լինել պետական գույքի մասնավորեցման հարցում: Նախ հարկավոր է հասկանալ. մասնավորեցումը լա՞վ երևույթ է, թե՞ վատ: Դա, իհարկե, միանշանակ պատասխան չունի, բայց, անշուշտ, կարող ենք ասել՝ հաջողել են այն պետությունները, որոնք այս ծրագիրը կյանքի են կոչել: […]