Նոր պաշտոնանկություն
ՀՀ կառավարության որոշմամբ Արմեն Գևորգյանն ազատվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը հաստատվեց կառավարության նիստում: Գևորգյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի մայիսին՝ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ: