27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արայիկ Խանդոյանի կինը չի կարողացել տեսակցել ամուսնուն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կնոջը  թույլ չեն տվել տեսակցել նրան:

 Անուշ Խանդոյանը խոսել է լրագրողների հետ և հայտնել , որ այսօր եղել է ամուսնուն տեսակցելու օրը, սակայն, եկել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ նրան թույլ չեն տվել մտնել տեսակցության:

«Ասացին, որ չես կարող մտնել՝ նշելով, որ պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը մոտն է, նաև  ամբողջ օրվա ընթացքում ՄԻՊ աշխատակիցներն են տեսակցում նրան: Ինչի՞ պետք է թույլ տան, եթե այդպիսի դաժանությամբ երեկ ծեծի են ենթարկել»,-ասել է Արայիկ Խանդոյանի կինը:

Անուշ Խանդոյանը ասել է , որ Արայիկ Խանդոյանին կփորձի տեսակցել վաղը՝ հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին  հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել են, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ