11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Եթե առողջ մարդը մտնի այդ պոլիկլինիկա, կարող է վնասվածքներով դուրս գալ»

2017 թվականին Հանրապետությունում մեկ նորածնի մահվան դեպք է գրանցվել՝ չհաշված հնգյակից երեք նորածինների մահվան դեպքը: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որ ասում էր, թե անհանգստացնող ցուցանիշներ կան: «Թեման շուտ նուրբ, շատ զգայուն և շատ ցավոտ է: Մինչև հնգյակի ծնվելը մենք Արևմտյան Եվրոպային գերազանցող ցուցանիշ ունեինք՝ Հայաստանում մեկ նորածին երեխա էր մահացել», – ասաց նախարարը:

Անդրադառնալով հնգյակին՝ Ալթունյանը նկատեց, որ դեռևս հղիության երկրորդ ամսում մորն առաջարկվել է հրաժարվել երեխաների մի մասից, մինչդեռ նա մերժել է, ինչի հետևանքով երեխաները 3 ամիս շուտ են ծնվել և թերհաս են եղել:  

Մանե Թանդիլյանը բարձրացրեց նաև պոլիկլինիկաների հարցը: «Այնպիսի վիճակում են գտնվում, որ եթե առողջ մարդը մտնի, կարող   է վնասվածքներով դուրս գա»,-ասաց պատգամավորը՝ որպես օրինակ բերելով թիվ 12 պոլիկլինիկան:

Նախարարը համաձայնեց, որ պոլիկլինկաներում իրավիճակը լավը չի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հավելեց, որ թիվ 12 պոլիկլինիկան վերանորոգման ենթակաների ցանկում կա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ