13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանյան ընդդիմությունը ֆինանսական խնդիրներ ունի

Երևանի ավագանու արդեն նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն ասում է՝ իհարկե, ընդդիմությունն էլ աշխատելու շատ տեղ ունի, սխալներ գործել է, սակայն Հայաստանում ընդդիմության կայացման գործում իշխանությունը շահագրգռված չէ ու ամեն ինչ անում է՝ դրա դեմն առնելու համար: Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ից միշտ հայտարարում են, որ իրենք կողմ են նորմալ ընդդիմության կայացմանը, նա արձագանքեց. «Կո՞ղմ են, իսկ ինչո՞ւ դա չի երևում: Ամեն անգամ, երբ ընդդիմությունը փորձում է միավորվել, ընդդիմադիր ճակատ ստեղծել, իշխանությունն ամեն ինչ անում է դա խափանելու համար: Բացի այդ ընդդիմության ֆինանսական միջոցներն են սուղ»:

Ըստ նրա՝  Հայաստանում ֆինանսական աջակցությունը բյուջեից բացակայում է, ու ընդդիմադիրներին տրվող գումարները բավական քիչ են, դրանցով գրասենյակներ բացել և այլ խնդիրներ լուծել, որոնք կուսակցություններն ունենում են, անհնար է:

«Իսկ կան կուսակցություններ, որոնք իշխանական են կամ իշխանամերձ, որ ունեն ահռելի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ամեն անգամ կիրառում են ընտրությունների ժամանակ»:

Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ աշխարհում ընդունված պրակտիկա է բյուջեից ընդդիմադիրների գումար տրամադրելը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ