Լավ լուր զարկերակային ճնշման խանգարում ունեցողների համար
«Ամբողջ աշխարհում սիրտանոթային մահացությունն առաջին տեղում է: Մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոս դեպքերը պայմանավորված են սիրտանոթային բարդություններով»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվեյանը: Վերջինս շեշտեց՝ բժշկությունը վաղուց է փաստել, որ զարկերակային գերճնշման արդյունավետ հսկողության պարագայում պացիենտի սիրտանոթային պատահարների քանակը նվազում է, […]