Լավ լուր զարկերակային ճնշման խանգարում ունեցողների համար
«Ամբողջ աշխարհում սիրտանոթային մահացությունն առաջին տեղում է: Մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոս դեպքերը պայմանավորված են սիրտանոթային բարդություններով»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվեյանը:
Վերջինս շեշտեց՝ բժշկությունը վաղուց է փաստել, որ զարկերակային գերճնշման արդյունավետ հսկողության պարագայում պացիենտի սիրտանոթային պատահարների քանակը նվազում է, կյանքը՝ երկարում:
Սրտաբանը բոլոր քաղաքացիներին հորդորեց չափել զարկերակային ճնշումը, արդյունքը գրանցել sirt.am կայքում և ստանալ մասնագետի գնահատականը, և այս ամենը՝ անվճար:
«Ըստ այդմ, բարձր զարկերակային ճնշում ունեցողները պետք է հեռու մնան արևի ուղիղ ճառագայթներից, վարեն առողջ ապրելակերպ՝ ընդունելով բալանսավորված սնունդ և հետևել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը»,- նշեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահը: