13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Որևէ տեսանելի արդյունք չկա. Զոհրաբյանը` Կառավարությունից (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրից և այս ամիսներին կատարված աշխատանքներից, ընդգծեց. «Այս պահին բացի հայտարարություններից որևէ շատ տեսանելի արդյունք չկա, երբ ծրագիրը կգա, մենք նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ հաշվետվություն կակնկալենք, որովհետև որքան ես տեղյակ եմ, այդ ներդրումների խումբը, որ ստեղծվել է, գուցե արվել են ներդրումներ, բայց մենք […]

Լոնդոնի հրդեհի արդյունքում կան զոհեր ու տասնյակ վիրավորներ /ֆոտո, տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնում այսօր հրդեհվել է բազմահարկ բնակելի շենք։ Հրդեհի արդյունքում, վերջին տվյալներով, կա 50 վիրավոր։ Նրանք տեղաբաշխվել են 5 հիվանդանոցներում։  Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրդեհի արդյունքում կան նաեւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։ Շենքը դեռ շարունակվում է վառվել, ներկայումս փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում։   Նշվում է, […]

«Շատ զարգացած է զոքանչների տոտալ վստահության ինստիտուտը»

«Այն, որ երկրում կոռուպցիայի հետ կապված լրջագույն խնդիրներ կան, դա փաստ է, կարո՞ղ է կոռուպցիայի հանձնաժողովը լինել արդյունավետ, ես ասել եմ, որ լավատես չեմ, քանի մեզ մոտ չի լուծվել ապօրինի հարստացման խնդիրը»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ հաճախ պաշտոնյան հայտարարագրում ներկայացված է որպես «բոմժ», բայց տեսնում ենք, […]

Ազատամարտիկները պատանի երկրապահների կողքին են

ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում, ամռան ընթացքում 14 հերթափոխով ամառային հանգիստը ուսումնամարզական վարժանքների հետ զուգահեռում են թվով 6 000 պատանի երկրապահներ: Յուրաքանչյուր հերթափոխում պատանիների կողքին լինում են երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկ երկրապահներ, իսկ ամեն առարկայի դասընթացը վարում են տվյալ ոլորտի հմուտ մասնագետներ: Առօրյան հագեցած է մշակութային միջոցառումներով, մարզական, ինտելեկտուալ մրցություններով: Հատկապես գոհ են Արցախի եւ սիրիահայ ընտանիքների […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է տղամարդու դի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են , որ տղամարդու դին հայտնաբերվել է հունիսի 10-ին, դիակի վրա նախնական զննությամբ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ տղամարդը ստացիոնար բուժում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, թե ինչպես է նա հայտնվել հիվանդանոցի նկուղում կպարզվի քննությամբ:

ԱԺ նախագահն ու Փաշինյանը միաժամանակ արյուն տվեցին (տեսանյութ)

Ազգային  ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովում միացավ արյուն հանձնող պատգամավորներին: Լրագրողներին նա ասաց, որ պարբերաբար արյուն չի հանձնում, բայց որպես բժիշկ հաճախ է հանձնել, երբ հիվանդը կարիք է ունեցել: Վերջին անգամ «Նվիրիր կյանք» միջոցառման ժամանակ է նա արյուն հանձնել: Լրագրողները նկատեցին, թե մինչ այս ԱԺ-ում նման առողջապահական միջոցառում չի անցկացվել, արդյոք պայմանավորված է նրա […]

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել  Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և […]

Ի՞նչ մեխանիզմներ կան հակածխախոտային պայքարն ուժգնացնելու համար /տեսանյութ/

«Ծխելու դեմ պայքարում հասարակական վայրի ղեկավարությանը տուգանելը ճիշտ մոտեցում չէ: Ծխողին տուգանեք, ինչո՞ւ եք հասարակական վայրի տնօրենին տուգանում», –  այսօր   «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հակածխախոտային պայքարին: «Տարբեր հաստատություններում կարելի է տեղադրել սենսորային ազդակներ: Երրորդ անգամից  արդեն կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ […]

Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի  «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին: Թուրքական «Karınca» թերթի կայքի  համաձայն՝  հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված