ԱԺ նախագահն ու Փաշինյանը միաժամանակ արյուն տվեցին (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովում միացավ արյուն հանձնող պատգամավորներին: Լրագրողներին նա ասաց, որ պարբերաբար արյուն չի հանձնում, բայց որպես բժիշկ հաճախ է հանձնել, երբ հիվանդը կարիք է ունեցել: Վերջին անգամ «Նվիրիր կյանք» միջոցառման ժամանակ է նա արյուն հանձնել: Լրագրողները նկատեցին, թե մինչ այս ԱԺ-ում նման առողջապահական միջոցառում չի անցկացվել, արդյոք պայմանավորված է նրա ԱԺ նախագահ դառնալով, Բաբլոյանը ասաց, թե նախաձեռնությունն իրենը չէ, բայց ինքը արյան դոնորության նախագծի հեղինակ է:
Բաբլոյանի խոսքով՝ թեև բժիշկն ինքն է, բայց միջոցառումը ԱԺ-ում անցկանելու նախաձեռնողը եղել է Հրայր Թովմասյանինը: Երբ ԱԺ նախագահը արյուն էր հանձնում, մոտեցավ նաև Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Արա Բաբլոյանն առաջարկեց իր կողքը պառկել՝ արյուն հանձնելու համար, տեղը ազատ էր, ներկաները կատակեցին, Փաշինյանը սպասեց ԱԺ նախագահի հետ միասին ներկայանա: Հարցին, թե ինչու է խմբակցությնից միայն ինքը ներկայացել, Ելք դաշինքի ղեկավարն ասաց, թե կարգավիճակով: «Ես բոլորի տեղը կհանձնեմ, բայց երևի կգան»,-ասաց նա: Միջոցառման վերջում ներկայացավ նաև ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը:
Ակտիվ մասնակցություն ցուցաբերլու համար արյան հանձնման պատվոգրեր և դոնորի կրծքանշան ստացան Մարգարիրտ Եսայանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը: