27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկները պատանի երկրապահների կողքին են

ԵԿՄ պատանի երկրապահների ճամբարում, ամռան ընթացքում 14 հերթափոխով ամառային հանգիստը ուսումնամարզական վարժանքների հետ զուգահեռում են թվով 6 000 պատանի երկրապահներ: Յուրաքանչյուր հերթափոխում պատանիների կողքին լինում են երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկ երկրապահներ, իսկ ամեն առարկայի դասընթացը վարում են տվյալ ոլորտի հմուտ մասնագետներ:

Առօրյան հագեցած է մշակութային միջոցառումներով, մարզական, ինտելեկտուալ մրցություններով: Հատկապես գոհ են Արցախի եւ սիրիահայ ընտանիքների երեխաները, որոնց համար նաեւ էքսկուրսիաներ են կազմակերպվում Սեւանի կղզի եւ Գեղարքունիքի մարզի այլ տեսարժան վայրեր: Ի դեպ, հունիսի 17-ին պատանի երկրապահների ճամբարում տեղի կունենա եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնումը Երկրապահին: Միջոցառմանը կմասնակցեն եռասերունդ երկրապահները, նախարարներ, սրբազաններ, հոգեւորական այրեր, տարբեր բնագավառների մասնագետներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ