11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում հայ լինելու դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում

Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի  «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:

Թուրքական «Karınca» թերթի կայքի  համաձայն՝  հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության մեջ տղամարդկանց գերիշխանության ձևավորմանը, կանանց կողմից այդ երևույթին տրվող արձագանքներին, տղամարդ-կին հարաբերությունների վրա դրա ազդեցությանը:

Հիշյալ հաղորդումը կարելի է ունկնդրել նաև «norradyo.com» կայքում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ