26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2017

Իսրայելն աշխարհում ռազմական սպառազինություն մատակարարող երկրների հնգյակում է

Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի Ազգային ժողովը համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական հիմքի վրա։ Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում, Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան […]

Ամեն ինչ էլ կարող է լինել. ՎՊ-ը կլռի՞

ՎՊ նախագահ Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասն խոսել Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ, որոնք առկա են 2016 թ-ի հաշվետվության մեջ։ Հարցին՝ հնարավոր է խոշոր խախտումների վերաբերյալ ՎՊ-ն լռի՝ կաշկանդված լինելով պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի օրինակից, երբ մալուխային հայտնի բացահայտումներից հետո խնդիրների առջև կանգնեց, Լ, Յոլյանն ասաց․ «Ամեն ինչ էլ կարող […]

Էդմոն Մարուքյանը` Տիգրան Սարգսյանին

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը  գրությամբ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Պատգամավորը մանրամասնում է, որ իր կողմից բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր: «.Ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, […]

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է: Նշենք, […]

Հայկական զինուժը պատասխան հարված է հասցնում Ադրբեջանին. բացառիկ տեսանյութ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հայկական զինուժը պատասխան հարված հասցնում ադրբեջանական զինուժին՝ հակառակորդի նախահարձակ գործողություններից հետո, որոնց արդյունքում ունեցանք 4 զոհ: «Ադրբեջանական ցանկացած ոտնձգություն, սանձարձակություն պատժվում և էլ ավելի խիստ է պատժվելու մեր զինուժի կողմից: Այլ երկրների համար էլ ասեմ, որ եթե նրանց թվում […]

Ժամանակը ցույց կտա՝ պետք է ներողություն խնդրեմ ես, թե հակառակը. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ պարոն Հովհաննիսյանի հայտարարությանը, իր կարծիքն է արտահայտել նա, իսկ կարծիքը լինելու իրավունք ունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված արտահայտություններին: Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Գորգիսյանն ասել էր «քաղաքական դիակ», իսկ երեկ էլ կուսակցության […]

Պետական պակասուրդի աճն ազդել է պետական պարտքի վրա

Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2016թ. դանդաղել է՝ պայմանավորված գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ. այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս նախորդ տարվա 3.2 տոկոսի և տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց:  «2016թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է թույլ մնալ, […]

Սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարողից խլել են ատրճանակը, հանել դիմակը. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված , օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից […]

Թիկնապահներին Համբուրգ չտանել․ Գերմանիան զգուշացրել է Էրդողանին

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում  է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի