20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։

Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ