27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թիկնապահներին Համբուրգ չտանել․ Գերմանիան զգուշացրել է Էրդողանին

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում  է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա:

Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն 12 թիկնապահներին, որոնք Վաշինգտոնի միջադեպի պատճառով հետախուզման մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ, նախարարությունը զգուշացրել է, որ Էրդողանի թիկնապահները ոչ մի դեպքում չպետք է միջամտեն կազմակերպվող հնարավոր ցույցերին: Հայտնի է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Համբուրգում մի շարք ցույցեր են անցկացվելու: Ենթադրվում է, որ այդ ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն:

Նշվում է նաև, որ Համբուրգի ներքին գործերի վարչությունը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Վաշինգտոնում տեղի ունեցած կրկնվի: Համբուրգի սենատոր Էնդի Գրոթեն այդ առթիվ հայտարարել է, որ իր քաղաքի փողոցներում իրավիճակի տերերը Համբուրգի ոստիկաններն են:

Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը սկիզբ է առել 2016թ. հունիսի 2-ին, երբ դաշնային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Դրանից հետո Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Գերմանիան էլ, իր հերթին, քաղաքական ապաստան տվեց Թուրքիայում հետապնդվող քաղաքացիներին և արգելեց թուրք նախարարներին՝ իր երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել:

Իսկ օրեր առաջ լրատվամիջներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ֆիզիկական և տեխնիկական վերահսկողություն է սահմանել իր տարածքում գտնվող 150  թուրքերի նկատմամբ: Վերջիններս կասկածվում են թուրքական հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի  16-ին  ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝  բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: Դեպքի առթիվ հետաքննություն էր հարուցվել, որի շրջանակներում Էրդողանի որոշ թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ