26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2017

Ինչպե՞ս կվարվեն «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները

«Ելք» խմբակցությունն այսօր ստացել է Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Այս պահին խմբակցությունն ուսումնասիրում ու քննարկում է այն: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Քանի որ քննարկում ենք, այս պահին ոչինչ չենք կարող ասել, հետևաբաև և մեր քվեարկությունը չենք կարող ասել, թե ինչպես է լինելու»,-փոխանցեց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից միայն Միքայել Մելքումյանի […]

Կապանում ծեծի է ենթարկվել 12-ամյա երեխա

  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` 12-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 2017թ. հունիսի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի բակերից մեկում ծեծի է ենթարկվել 2005թ. ծնված երեխա, որի ընթացքում նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Կրթական քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է. Նախարար

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ:  Նախարարն ընդգծել է նման դասընթացների կարևորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձարացումը։ «Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել […]

«Ռազմիկ Ամյանը բարձրարժեք երաժիշտ է»

Այսօր ՀՀ մշակույթի նախարարար Արմեն Ամիրյանը   «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած  ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ  տեկեկացրեց՝ պատրաստ է քննարկել մասնագիտական կոչումները վերացնելու հարցը:  Անդադառնալով երգիչ Ռազմակ Ամյանին ՀՀ վաստակավոր արտիստի  կոչում շնորհելու փաստին՝ Արմեն Ամիրյանն ընդգծեց՝ Ամյանը բարձրարժեք երաժիշտ է: «Նա բազմիցս իր որակական բարձր հատկանիշներն ապացուցել է: Աշնանն էլ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հայկական օպերային արիաներ է […]

Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Շահեն  Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը: Վերջինս պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար: Շահեն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ […]

Վետերան ֆուտբոլիստները կհանդիպեն կալանավորների հետ

Այսօր լրագրողների հետ զրույցում  «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» նորաստեղծ հասարակական կազմակերպության  նախագահ Էդիկ Մարգարյանը նշեց՝ վերոնշյալ ՀԿ-ն  բազմաթիվ նպատակներ է  դրել իր առաջ: «Մասնավորապես՝ պաշտպանել ֆուտբոլիստների, մարզիչների, այլ մասնագետների շահերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նյութական, իրավաբանական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի հավաքականում եւ տարբեր ակումբներում վնասվածք ստացած, ինչպես նաեւ անապահով վետերան ֆուտբոլիստներին […]

Մոտ 165 մլն դրամի խողովակ են գողացել. պաշտոնեական անփութության եւ գողության դեպքերով քրգործ է հարուցվել

Մոտ 165 մլն դրամի խողովակի գողության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական […]

Համանախագահները պետք է ամաչեն․ Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն 20 տարի է՝ այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում:  «Նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է Հասանովը, գրում է vzglyad.az-ը։

«Այլասերության քարոզը ազգային անվտանգության խնդիր է»

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է, որ հարկավոր է այլասերության քարոզի դեմն առնել.  «Մենք հասկանում ենք, որ դա հենց այնպես չի լինում, այլ հրահրվում է, սակայն ինձ անհանգստացնում է, որ հասարակությունը անտարբեր է, իներտ»,-նկատել է Տիգրան Հեքեքյանը: «Մեր Ազգային ժողովում լուրջ, ադաթով տղամարդիկ լիքն են, ո՞նց են օրենքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի