26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2017

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ մեր երկրին տրամադրված օժանդակությունը

Հունիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդանն […]

Նոր տվյալներ՝ Տուլայի շրջանում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին

  Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է […]

Կանխվել է ադրբեջանական ծագմամբ սննդային աղի ներկրումը Հայաստան

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ […]

Փախստականների համար ո՞ր երկրներն են ամենագրավիչը համարվում /տեսանյութ/

 Փախստականների համար ամենագրավիչ երկրները համարվում են Սկանդինավյան երկրները, հատկապես՝ Կանադան, Շվեդիքան: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընհթացքում ասաց  ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:   Պատասխանելով Henaran.am-ի    թղթակցի հարցին՝  բանախոսն ընդգծեց՝ արցախյան պատերազմի ժամանակ 360  հայ դարձել է փախստական, իսկ ապրիլյան պատերազմի պատճառով փախստական է դարձել մոտ  2 հազար հայ. […]

«Ծիծաղելի է նման հարց քննարկելը».Հաղթանակ Շահումյան/տեսանյութ/

«Ծիծաղելի է նման հարց քննարկելը, սակայն մեր հիմնը մեր երկրին ու մեր ժողովրդին արժանի չէ»,-այսօր՝ հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շարլ Ազնավուրի առաջարկին՝ «Քեզ համար Հայաստան» երգը դարձնել պետական օրհներգ, ասաց նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Շահումյանի խոսքով՝ Շարլ Ազնավուրի նման հանճարեղ երաժիշտն ու հայը փաստորեն գոհ չէ ներկայիս օրհներգից. «Մեր նախորդ հիմնի նկատմամբ իր […]

24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան, Սբ. Աբգար թագավորի փողոցների, Այգեձոր փողոցի եւ նրբանցքների Ա. Խաչատրյան փող. 1-ից-8, Օրբելի փող. 1-ից-14 համարների, Փափազյան փող. 2-րդ, Կիեւյան փող. 1-ին […]

Լեոնիդ Ազգալդյանին վնասել են, հերոսի կոչում էլ չեն տալիս (տեսանյութ)

Լեոնիդ Ազգալդյանի հիմնած «Ազատագրական բանակ» ջոկատի զինվորներ Գագիկ Գինոսյանն ու Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ «Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-ամյա տարելիցին ընդառաջ  վաղը՝ ժամը 19:00-ին, Առնա Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ է լինելու, որի ժամանակ նաև քննարկում է լինելու սահմանային լարվածության վերաբերյալ: Սարգիս Հացպանյանը պատմեց, որ Լեոնիդ Ազգալդյանն առանձնանում էր որպես խիստ  ու կարգապահ […]

Ազգային ժողովում էլ օրհներգը չեն երգում.Արտավազդ Բայաթյան/տեսանյութ/

«Շատ գեղեցիկ երգ է, բայց օրհներգի հարմար չէ: Օրհներգը պետք է երկրի գլխավոր աղոթքը լինի: Այն կարևոր է, որ հասկանանք, որ մենք կանք ու առաջ ենք գնում, դեպի ազնվությունը, դեպի լույսը: Օրհներգը պետք է նվնվոց չլինի: Ազնավուրի առաջարկած երգը նվիրված է երկրաշարժին և օրհներգ լինելուն հարմար չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շարլ […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի