10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Վետերան ֆուտբոլիստները կհանդիպեն կալանավորների հետ

Այսօր լրագրողների հետ զրույցում  «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» նորաստեղծ հասարակական կազմակերպության  նախագահ Էդիկ Մարգարյանը նշեց՝ վերոնշյալ ՀԿ-ն  բազմաթիվ նպատակներ է  դրել իր առաջ:

«Մասնավորապես՝ պաշտպանել ֆուտբոլիստների, մարզիչների, այլ մասնագետների շահերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նյութական, իրավաբանական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի հավաքականում եւ տարբեր ակումբներում վնասվածք ստացած, ինչպես նաեւ անապահով վետերան ֆուտբոլիստներին եւ նրանց ընտանիքներին», – նշեց Էդիկ Մարգարյանը:

Վերջինս հիշեցրեց՝ ՀԿ-ն իր առաջին միջոցառումը կկազմակերպի արդեն հունիսի 22-ին. Սեւանի ուղիչ-աշխատանքային գաղութում ընկերական հանդիպում կանցկացնեն վետերան ֆուտբոլիստները եւ կալանավորները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ