Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը: