20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է  2637 տեղ, որից 137–ը  ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը […]

Մեզ վաղուց արդեն կուլ էին տվել, եթե…(տեսանյութ)

89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտմանն այսօր ներկա էր Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե այսօր նման բանակ չունենայինք, մեզ վաղուց արդեն կուլ էին տվել: Մանրամասները` տեսանյութում:

«Երկիր Ծիրանին» ավտոերթ է անում

«Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա քարոզարշավը ավտոերթի տեսքով է ընթանում: Կուսակցության ավագանու ցուցակի անդամները մեքենաներով շրջում են քաղաքով: Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ է անում անցորդներին իրենց կուսակցությանը ձայն տալ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նա նշեց, որ իշխանությունները բազմաթիվ հանցագործություններ են կատարել: «Մենք արժանի ենք, որպեսզի հարգվեն մեր իրավունքները, մենք արժանի ենք, որ ունենանք հայրենիք, որ վերամիավորենք […]

«Ինքնաբացարկի 23 դիմումները նոտարով հաստատված են եղել»

«Ծառուկյան» դաշինքի կողմից  ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի բոլոր 23 դիմումները նոտարով հաստատված են եղել:  Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում  ընդգծեց  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք՝ վերոհիշյալ 23-ը  թեկնածուներն են՝  Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Մուշեղ Սաղաթելյան, Ալիկ Եղիկյան, Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սոչիում

Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ էրդողանի հանդիպումները, հայտնում է Ռիա Նովոստի-ն։ Հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ուրախ է հանդիպման համար եւ որ երկկողմանի հարաբերությունները լիարժեք կերպով վերականգնվում են։  Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ ջանքերը կարող են ազդել Մերձավոր Արեւելքում տեղի […]

Երիտասարդ կինը փորձել է նետվել կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ երիտասարդ կինը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ապրիլի 21-27-ը մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 385 երեխա՝ 214 տղա, 171 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36237 քաղաքացի: 

«Մի՛ հուսահատվեք, ելք կա» /ֆոտոշարք, տեսանյութ/

Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Ավան վարչական  շրջանում:  «Ելք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ երևանցիները  հենց իրենք են որոշելու իրենց ապագան:  «Մի՛ հուսահատվեք, ելք կա», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավանցիներին կոչ անելով ընտրել «Ելք» դաշինքին: https://www.youtube.com/watch?v=Gacfsq1U6ak  

Վահան Մարտիրոսյանը ՀՀ նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին: Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված