«Թեկնածուները սկսել են լրագրողներին «աղջիկ ջան»-ով հաճախ դիմել, վիրավորել»

«Այս տարվա առաջին եռամսյակը լրատվամիջոցների աշխատանքում առանձնացել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի լարվածությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 3 դեպք: Նրա փոխանցմամբ՝ նույն շրջանում ավելացել է լրագրողների հանդեպ ճնշումների թիվը՝ 32 դեպք, որոնք հիմնականում կապված են «Իրազեկ քաղաքացիների […]