14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Թեկնածուները սկսել են լրագրողներին «աղջիկ ջան»-ով հաճախ դիմել, վիրավորել»

«Այս տարվա առաջին եռամսյակը լրատվամիջոցների աշխատանքում առանձնացել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի լարվածությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ գրանցվել է լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 3 դեպք: Նրա փոխանցմամբ՝ նույն շրջանում ավելացել է լրագրողների հանդեպ ճնշումների թիվը՝ 32 դեպք, որոնք հիմնականում կապված են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կողմից՝ ՀՀԿ-ական դպրոցի տնօրենների աղմկահարույց ձայնագրությունների հրապարակման հետ:

  «Չգիտես ինչու՝ նրանք համարում են, որ լրագրողներն իրենց չպետք է սուր հարցեր տան, մինչդեռ վիրավորում են լրագրողներին, բորբոքվում: Մեդիադաշտի ներկայացուցիչների մեծ մասն աղջիկներ են: Թեկնածուները սկսել են նրանց «աղջիկ ջան»-ով հաճախ դիմել, վիրավորել: Դա միտում է դառնում»,-շեշտեց նա:

Խոսելով Սարի թաղի դեպքերից` նա նշեց, որ ոստիկաններն այդպես էլ չպատժվեցին հենց լրագրողների նկատմամբ կիրառված բռնության համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ