01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Սատանի թուղթ ա, սաղի տեղը ստորագրել են». «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

«Ա՛յ մարդ, մանդատից չեմ հրաժարվել, ասե՞մ հրաժարվել եմ», այսօր՝ մայիսի 3-ին ԿԸՀ -ում լրագրողներին ասաց  «Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դիմում է բերել, որով պահանջում է չեղյալ համարել իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը:

 Սաղաթելյանն ընդգծեց, որ խարդախություն է տեղի ունեցել և ԿԸՀ նիստից հետո կհայտարարի, թե խարդախը ով է.« Սատանի թուղթ ա, սաղի տեղը ստորագրել են»,-ասաց Մուշեղ Սաղաթելյանը:

Արդեն հայտնել ենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից մանդատից հրաժարված 23 թեկնածուներից 11-ը ինքնաբացարկից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել եւ ցանկանում են ստանալ իրենց մանդատները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ