28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ:

Ըստ թուրքական «Haberler»  լրատվական կայքի` Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի  զինատեսակների նկատմամբ:
 

Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:
 
Գոնչարովը տեղեկացրել է, որ «Рособоронэкспорт»-ը  2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում:
 
Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում  կայանալիք  «IDEF-2017» ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն   Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ