25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2017

Եվրամիության որ երկում է ՄԻԱՎ վարակակիրների ամենամեծ թիվը

Եվրամիության երկրներից ՄԻԱՎ վարակակիրների ամենամեծ թիվը Լատվիայում է։ Այդ մասին հայտարարել է ՄԻԱՎ-ասոցիացիայի ղեկավար Ինգա Ուպմացեն։ Միայն այս տարվա հունվարի մեկից Լատվիայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ  6 972 նոր դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն։ Ընդ որում, նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրներ կան երկրի բոլոր տարիքային խմբերում՝ թե նորածինների, թե 55-անց մարդկանց շրջանում։

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայկական կողմը […]

Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը

 Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:  Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ապրիլի 14-ին երկու դիմում էր ներկայացրել ՍԴ, մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղաքացիների և դիտորդների անունից: Մինչդեռ ՍԴ որոշմամբ, քննվում է միայն դաշինքի ներկայացրած դիմումը: 

«Եթե Զարուհի Փոստանջյանն ունի սպոնսոր…» (տեսանյութ)

«Հայաստանում 81 կուսակցություն կա, սա դառնում է 82-րդը: Բոլորը հույս ունեն, որ ստեղծում են կուսակցություն, հավաքում են համակիրներ, ձեռք են բերում էլեկտորատ: Դա այդպես չէ, պարզ է, որ կուսակցությունը ձևավորում են օլիգարխները, վարձում են քաղաքական գործիչներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով այն մասին, թե արդյոք այսօր, երբ կին քաղաքական գործիչներից օրինակ` Զարուհի Փոստանջյանը […]

Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա.Ջանջուղազյանին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել […]

Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մահը չի մոտենալու նրանց. Աստվածաշունչը գաղտնիք է բացում

«Բայց արդարների հոգիները Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց: Անզգամներին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից տանջանքը համարվեց: Բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ»:  Իմաստ. Սողոմոնի 3: 2-4

«Մեռնեմ էն սիրուն երեսիդ» /տեսանյութ/

Շենգավիթ համայնքում այսօր Երևանի  ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների հանդիպումը անցավ շատ բուռն: Շենգավիթցիները Տարոն Մարգարյանին ընդունեցին ծափերով: Ավագանու թեկնածու Ռուզաննա Սիրունյանը նշեց՝ չորս   տարի առաջ, երբ ինքը փորձում էր խոսել Տարոն Մարգարյանի  խոստումների մասին, այնքան էլ վստահ չէր, որ ամեն ինչ իրականություն է դառնալու, բայց այսօր նա հաստատաբար վստահում է Մարգարյանին՝ բոլորին կոչ անելով քվեարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի