14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հայկական կողմը հանդես կգա երեք ելույթով՝ միջազգային-իրավական համագործակցության համատեքստում իրավական օգնություն ցուցաբերելու, միաջազգային-իրավական համագործակցության շրջանակներում առանձին ապացույցների ձեռքբերման առանձնահատկությունների, խնդիրների և դրանց թույլատրելիության, զինվորական հանցագործություններով միջազգային-իրավական համագործակցության և քրեական դատավարության ընթացակարգի հիմնախնդիրների վերաբերյալ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ