05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2017

Տարոն Մարգարյանը միակն է. զոհվածի մայր

««Զինվոր» համակարգող խորհրդի անդամները քննարկել և որոշել են մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այս պարագայում գործող քաղաքապետ ՝ Տարոն Մարգարյանին»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ գործող քաղաքապետը արդարացրել է իր նախորդ ծրագիրը, մասնավորապես՝ բանակ-հասարակություն կապը ստեղծելով և զարգացնելով: […]

Ահազանգ զորամասից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի N զորամասի զինանոցի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 09:50-ին: Այրվել է 15 քմ պահեստանոց:

Ով ում է սատարելու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը չեն հայտարարել, թե ում են սատարելու: Henaran.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այս մասին դեռ որոշում չկա, անդրադարձ կլինի Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը քննելուց հետո:  ԲՀԿ-ից ևս հայտարարությամբ հանդես չեն գալիս: ԲՀԿ-ականները զանգերին էլ չեն […]

Ցավակցում ենք

Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մայրը` Ռիմա Վաղարշակի Նաղդալյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:  Henaran.am-ը ցավակցում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին` սիրելի մոր մահվան կապակցությամբ :

Դարձյալ Ռուզաննա Խաչատրյանը. Իրատես

Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար: «Չէ՞, հա, չնայած էս երկրում` ի՞նչ չէ հա»: Ի դեպ, այս լուրը պերմանենտ դրվում է շրջանառության մեջ. երբ Ռուզաննա Խաչատրյանը հրաժարվեց առողջապահության նախարարի օգնականի պաշտոնից, հաջորդող օրերին «արտահոսվեց» նրա փոխնախարար […]

Սկանդալ քաղաքապետի տիկնոջ շուրջ. Ժողովուրդ

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի կնոջը պատկանող «Վիլլա Օյլ» ՍՊ ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Բանն այն է, որ Խաչատրյանը ցանկացել է ապօրինի, մաքսանենգ ճանապարհով 15.6 միլիոն դրամ կամ մոտ 30 հազար դոլար գումարը Հայաստանից դուրս հանել: Նա համաձայնություն է ձեռք բերել Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբի հետ, 2016 թվականի հուլիսին 6-ին Մեղրիի […]

ՍԴ-ը քննարկում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը

Այսօր առավոտյան Սահմանադրական դատարանը սկսել է քննել Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Հիշեցնենք ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ դիմումը հիմնված է 3 դրույթի վրա` վարչական ռեսուրսի կիրառում, չարաշահում, ընտրակաշառք, տարբեր մեթոդներով քաղաքացու ազատ կամարտահայտման խոչընդոտող դեպքեր:  Եթե դիմում չլիներ, ապա Ազգային ժողովի նիստը կգումարվեր ապրիլի 27-ին, սակայն ամենայն հավանականությամբ, իհարկե, կախված […]

Թուրքական զինուժը` արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` ըստ որոնց թուրք զինծառայողներն մոտ են արցախա-ադրբեջանական շփման գծին:   Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում՝ մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետներ, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ: Հիշեցնենք, ապրիլյան […]

«Արա , չեմ ջոգում, ձեր մեջ տղա չկա՞․․․». զինվոր է սպանվել. Ժամանակ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից  Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու: Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի