25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2017

Պաշտոնական Անկարան արձագանքել է Երևանում թուրքական դրոշի այրմանը

Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը: Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը:  Որպես թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը մեր հասարակությունը ընդունեց մեծ վրդովմունքով: […]

Ռուսաստանը տեսնում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը. Լավրով

Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ ջանքերը` աջակցելու  Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ-ի ձգտումը` օգնել լուծել խնդիրները Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, կազմակերպության ակտիվ մասնակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներին: Այս […]

«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի»

ՍԴ-ում  Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի դիմումի քննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև: Լևոն Զուրաբյանը  նշեց՝ ապրիլի 2-ին՝ ժամը 07:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ինտերնետային հեռարձակումը ընտրատեղամասերում դադարել է, իսկ Մուկուչյանը շեշտեց՝ Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է: «Խնդրում եմ միջամտություն չանել, թե ես ինչպես խոսեմ: Մենակ էդ էր պակաս, […]

Ապրիլի 27-ին քաղաքացիները կարող են կապ հաստատել ոստիկանության հետ

Հարգելի քաղաքացիներ, ոստիկանությունը շարունակում է «Հասարակություն-ոստիկանություն ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Վստահեցնում ենք, որ քաղաքացիների հետ յուրաքանչյուր շփումը, ձեր առաջ քաշած հարցերը, դիտողությունները, ոստիկանության գործառույթների շրջանակում առկա այս կամ այն հարցերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, նկատառումներն ու առաջարկությունները համակողմանիորեն քննարկվում և օգնում են  վերանայելու մեր աշխատանքները: Ապրիլի 27-ին՝ հինգշաբթի […]

Հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները: 2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր […]

Պարտքը մարել են. գործում նորություն կա

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին մեկ կամ երկու ամսվա ընթացքում  կհանձնեն  Հայաստանին: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:  «Քիչ առաջ  խոսեցի Արդարադատության փոխնախարարի հետ, ասաց, որ կամ մի ամսից կամ երկու ամսից պարտադիր կերպով  կարտահանձնեն»,- նշեց Վիկտոր Մարտիրոսյանը: Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ լուծվել […]

«Ելքի» ներկայացուցիչները երգել են ավտոբուսում (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ էր անում Նոր Նորքում: Դաշինքի ներկայացուցիչները  այս չշրջանցեցին ավտոտնակների տանիքները, իսկ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Էստեղ գայթակղիչ գարաժներ կան, չտրվե՞նք գայթակղությանը»: Բակերով քայլելով նրանք իրենց ծրագիրն էին բաժանում քաղաքացիներին ու ասում` ելք կա, ելք կա: Երևան ջան, ելք կա, մասիվցի ջան, ելք կա»: Նրանք քարոզարշավը շարունակեցին նաեւ ավտոբուսում, բարձրացան թիվ 22 երթուղու […]

2017 թվականի առաջին եռամսյակում կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ «Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 […]

Հարուցվել է քրեական գործ՝ զինվորի մահվան առիթով

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի