12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեռնեմ էն սիրուն երեսիդ» /տեսանյութ/

Շենգավիթ համայնքում այսօր Երևանի  ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների հանդիպումը անցավ շատ բուռն: Շենգավիթցիները Տարոն Մարգարյանին ընդունեցին ծափերով: Ավագանու թեկնածու Ռուզաննա Սիրունյանը նշեց՝ չորս   տարի առաջ, երբ ինքը փորձում էր խոսել Տարոն Մարգարյանի  խոստումների մասին, այնքան էլ վստահ չէր, որ ամեն ինչ իրականություն է դառնալու, բայց այսօր նա հաստատաբար վստահում է Մարգարյանին՝ բոլորին կոչ անելով քվեարկել հանուն Երևանի: 

Իր ելույթում Տարոն Մարգարյանը նշեց՝ անցած չորս տարիների ընթացքում շատ գործ է արվել, բայց դեռ անելիքներ ու խնդիրներ կան, ուստի ինքը երևանցիներից վստահության քվե է խնդրում՝ բաց թողածը շարունակելու համար:  Շենգավիթցիների հետ հգանդիպման ընթացքում  Տարոն Մարգարյանին մոտեցավ մի կին՝ ասելով. «Մեռնեմ էն սիրուն երեսիդ, եկել եմ՝  երեսդ տեսնեմ»:  Հանդիպման վերջում Տարոն Մարգարյանը զրուցեց շենգավիթցիների հետ, լսեց նրանց մտահոգությունները, խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ