05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

Արտակարգ տեսարան ընտրատեղամասի մուտքի մոտ

Ընտրական լարված օրվա ֆոնին Henaran.am-ի թղթակիցը «արտառոց» տեսարանի է ականատես եղել: Մալիշկա գյուղի կանայք ընտրություն կատարելուց հետո գրկախառնվել են ո՞վ իմանա, գուցե շնորհավորելու միմյանց ընտրությունը:  Լուսանկարը` Նարեկ Բաբայանի: 

Համազգային ցավի օր պետք է հռչակվեր. զոհվածի մոր ցասումը /տեսանյութ/

«Թող մեկ շաբաթ հետո անեին ընտրությունները, որովհետև սա  պետք է հռչակվեր համազգային ցավի օր: Զոհվածների ծնողներին հետո ի՞նչ պատասխան են տալու»,-այսօր՝ ապրիլի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում,  ասաց  20 տարի առաջ Մատաղիսում զոհված՝ Գոռ Օհանջանյանի մայրը Սոնա Փաշինյան: Սոնա Փաշինյանը, ով նաև ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ազգականն է նշեց, որ պատերազմը […]

Հետընտրական զարգացումների համար հիմք չեմ տեսնում. Շարմազանով (տեսանյութ)

«Չգիտեմ ինչ է կատարվում պարոն Բարսեղյանի հետ, ինքը շփոթել էր նույնիսկ իր տան հասցեն, հորդորում եմ լուրջ չվերաբերվել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայտարարությանը խախտման մասին, ինչը հետո վերջինիս կողմից հերքվեց պատճառաբանությամբ, թե շփոթել է:  Իշխող ՀՀԿ-ի մամլո խոսնակի խոսքով` ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրություններն ընթանան […]

Պաշտպանության նախարարությունից հայտարարում են

ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»: ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար […]

Մենք լավ ապագա ունենք. գեներալ Մանվել /տեսանյութ/

Այսօր 14/10 ընտրատեղամասում  գեներալ Մանվել Գրիգորյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը:  «Ես ակնկալիքներ չունեմ. ես հավատ ունեմ՝ դեպի մեր ժողովուրդը, անկախությունը, պետությունը, պետականությունը: Անկախ նրանից՝ ինչ բացթողումներ կան, ամեն դեպքում, կարող եմ ասել՝ մենք լավ ապագա, մտավորականներ ու լավ երիտասարդներ ունենք», – նշեց գեներալը: https://www.youtube.com/watch?v=mBWpB0QFT8Y

«Ժամը 15-00-ի դրությամբ՝ 970 հաղորդում է ուսումասիրվել»

ՀՀ  գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հաննաժողովում ներկայացրեց  այս  պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Վերջինս շեշտեց՝  մինչև քվեարկության օրը ներառյալ՝ օպերատիվ կերպով աշխատանքային խումբը ուսումնասիրել է 226 մամուլի հրապարակումներ, քաղաքացիների հաղորդումներ և թեժ գծով ստցված հաղորդումներ: Այդ հաղորդումներից առերևույթ ընտրական բնույթ […]

15:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 970 հաղորդում

02.04.2017թ. ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 970  հրապարակում:  Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են  քվեարկության  գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման,  սարքավորումների գործարկման, տեղամասերում  հերթերի  առաջացման, քվեախցիկների  տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ  խնդիրներին,  որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ   ընտրական […]

Քննչական կոմիտեում ստացվել է 13 նյութ

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 14:30-ի դրությամբ, ստացվել է 13 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն͵ բաց քվեարկության͵ վստահված անձանց եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։ Ստացված բոլոր նյութերի հիման վրա՝ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի