25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

«Չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան «արջի» ծառայություններ մատուցել» (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ այսօր դասեր քաղելու, համերաշխության, անցյալից դասեր ստանալու օրն է: Նա նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Եռաբլուրից: «Հպարտ ենք, որ ունենք նման զավակներ, որոնց շնորհիվ այսօր Հայաստանն ու Արցախը կարող են գնալ անշեղ ճանապարհով»,-նկատեց նա։ Ինչ վերաբերում է արդեն ընտրություններին, ապա […]

Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը նախնական տվյալներով հոգեկան խնդիրներ ունի /տեսանյութ/

Լոռու մարզի 23-րդ ընտրատարածքում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ: 23/02 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել երկրորդ անգամ,  սակայն մատնահետք տպող սարքն  արձանագրել է փաստը: Այս մասին հաղորդվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին և տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին:   2-րդ անգամ քվերկության փորձ կատարող քաղաքացին ձերբակալվել է: Մատնահետք տպող սարքի պատասխանատու Սերգեյ Մաթևոսյանի խոսքով դեպքը տեղի է ունեցել առավոտյան […]

Գեներալ Սեյրանի ընտրությունը /տեսանյութ/

Այսօր բազմաթիվ քաղաքացիների թվում՝ իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև գեներալ Սեյրան Սարոյանը: «Հավատալով մեր Հանրապետական կուսակցությանը, նախագահին, վարչապետին և հավատալով, որ պիտի ունենանք ուժեղ ու անվտանգ պետություն՝ ես կատարեցի իմ ընտրությունը», – նշեց գեներալը: https://www.youtube.com/watch?v=0uXjHwOdLgU

«Ազատ դեմոկրատները» հաղորդում են

Ազատ դեմոկրատներ կուսակցության վստահված անձանց արձանագրած ընտրախախտումները Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ժ․ 15։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները․ Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող(Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում(գ․ Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։(կից լուսանկար)։ Ազատ […]

«Այս մարդիկ սգա՞ն, թե՞ գնան ընտրելու» . Եռաբլուրում վրդովված են /տեսանյութ/

«10 օր առաջ էլ հայտարարեցի, որ եկեք  միավորվենք ու ընտրությունների օրը բոյկոտենք: Թող մի շաբաթ ուշ լիներ ընրությունը՝ ի՞նչ էր խանգարում»,-այսօր՝ ապրիլի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց «Կոնգրես -ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արամ Մանուկյանը: «Լրիվ կիսում եմ ծնողների վրդովմունքը՝ ճիշտ են անում: Այս մարդիկ սգա՞ն, թե՞ գնան  ընտրելու»,-զայրացավ Կոնգրես-ՀԺԿ դաշինքից թեկնածու Արամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Բեգլարյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք. շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել:  Իսկ նշված քաշքշուկը եղել  է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում: Ինչ վերաբերում է […]

Ի՞նչ երեսով էր Եռաբլուր եկել․ Անահիտ Բախշյանը՝ Սեյրան Օհանյանին

Պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հենց նոր վերադարձա Եռաբլուրից, ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդ ծնողներն իրենց բալիկների թաթիկները բռնած այսօր եկել էին Եռաբլուր,հավանաբար երեխաներին պատմում էին մեր հերոսների մասին, բալիկները ծաղիկների էին խոնարհում ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմներին, հարցեր էին տալիս, ծնողներից շատերը լռում էին… Եկել էր Սեյրան Օհանյանը, (տեսնես ի՞նչ երեսով) միայն երկու […]

Կալցիումի նշանակությունը 40-ն անց կանանց համար

Մարդու օրգանիզմի ամենակարևոր տարրերից մեկը կալցիումն է: 40-ն անց կանանց համար հատկապես կարևոր է լրացնել կալցիումի պակասը, քանի որ հորմոնալ փոփոխությունների արդյունքում նրանց մոտ այդ միկրոտարրն անհետանում է: Կալցիումը մասնակցում է ստամոքս-աղիքային տրակտի գործունեությանը: ՈՒնի հակաալերգիկ ազդեցություն և խաթարում է օնկոլոգիական մի շարք հիվանդությունների առաջացումը: Ամենից հաճախ կալցիումի պակաս լինում է երեխաների և ծեր մարդկանց […]

«Հմի ի՞նչ, ոտիս մատերը դնի՞մ … »

Ընտրությունների ընթացքը լայնորեն քննարկվում է նաեւ սոց. ցանցերում, որտեղ հիմնականում տեղ են գտնում արտառոց միջադեպերը, օգտատեր Հենրիխ Մարգարյանը գրում է. «Գյումրիում մի մարդ մատնահետք էր տալիս, չէր ստացվում, հերթով 10 մատը դրեց, էլի չեղավ, ասաց՝ « Հմի ի՞նչ, ոտիս մատերը դնիմ»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի