26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կալցիումի նշանակությունը 40-ն անց կանանց համար

Մարդու օրգանիզմի ամենակարևոր տարրերից մեկը կալցիումն է: 40-ն անց կանանց համար հատկապես կարևոր է լրացնել կալցիումի պակասը, քանի որ հորմոնալ փոփոխությունների արդյունքում նրանց մոտ այդ միկրոտարրն անհետանում է:
Կալցիումը մասնակցում է ստամոքս-աղիքային տրակտի գործունեությանը: ՈՒնի հակաալերգիկ ազդեցություն և խաթարում է օնկոլոգիական մի շարք հիվանդությունների առաջացումը:
Ամենից հաճախ կալցիումի պակաս լինում է երեխաների և ծեր մարդկանց մոտ, ինչպես նաև հղի կանանց ,և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խնդիրներ վահանագեղձի և ենթաստամոքսային գեղձի հետ:
Կալցիումի պակասի հետևանքով մարդկանց մոտ ի հայտ է գալիս.
Գրգռվածություն,
Հոգնածություն,
Եղունգների, մազերի փխրունություն,
Ատամների հիվանդություններ,
Արյան բարձր ճնշում
Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում.
1. Քունջութ. Ամենաշատ կալցիումը պարունակում է քունջութը – 1200 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
2. Շվեցարական պանիր – 50% յուղայնություն ունեցող պանրում- 990 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
3. Բրինզա -550 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
4. Արևածաղիկի սերմեր- 367 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
5. Սարդինաձուկ- 330 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
6. Խտացրած կաթ -307 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
7. Ընկույզ- 234 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում.
8. Մաղադանոս-245 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում
9. Ծիրանի չիր -160 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում
10. Լոբի- 157 միլիգրամ կալցիում 100 գրամ մթերքում
Օրական պետք է սննդի մեջ ներառել այն մթերքները , որոնք կապահովեն 800-1000 միլիգրամ կալցիում:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ