26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի զոհերի առաջին տարելիցը։ Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված սադրանքը հերթական անգամ հանդիպեց հայ ժողովրդի միհամուռ հակահարվածին։ Չորսօրյա պատերազմում մենք կարողացանք ետ մղել հակառակորդին ու խափանել նրա նենգ ծրագրերը։ Դա հնարավոր եղավ, սակայն, թանկարժեք զոհերի գնով, նրանք հերոսացան հանուն Արցախի եւ Հայաստանի, հանուն բոլորիս ապահովության, անվտանգության ու խաղաղ կյանքի։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, […]

Հաղորդում հանցագործության մասին

Քիչ առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ այն պահին, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին և փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները և որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանվել տեղամասից: Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր, […]

«Ամբողջ Հայաստանդ է Եռաբլուր». զայրույթ ու բողոք Եռաբլուրում/տեսանյութ/

«Ես իմ ընտրությունը արդեն արել եմ ու ընտրել եմ իմ հայրենիքը»,-այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում, խոնարհվելով ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմին` ասաց ազատամարտիկը, որը չներկայացավ: «Բոլորը այսօր պետք է գան ու խոնարհվեն այստեղ ու նոր գնային ընտրության»,-նետեց կողքի տղամարդը, որին հետեւեց զայրացած տիկինը . «Ամբողջ Հայաստանդ է Եռաբլուր»: Մանրամասները՝ տեսանյութում:

Բաց քվեարկության դեպք՝ զինծառայողների կողմից (տեսանյութ)

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հրապարակել է մինչև այս պահն արձանագրված ընտրախախտումների ցանկը. դրանք հիմնականում կուտակումների ու բաց քվեարկության դեպքեր են։ Մասնավորապես, 35/56 ընտրատեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում: «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»: 13/32 ընտարատեղամասում արձանագրվել է կուտակումներ, […]

Դեռ լուրջ խնդիր չենք արձանագրել․ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար

ՀՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խումբն այս պահի դրությամբ արդեն եղել է համարյա 100 ընտրատեղամասերում՝ Երեւանում եւ հարակից մարզերում։ «Առայժմ տպավորությունը լավ է, ամեն ինչ ընթանում է օրենքի սահմաններում։ Ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում, նույնիսկ փոքրիկ հերթեր են գոյանում, եւ դա […]

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ոստիկանությունն այսօր ստացել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում:  ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 10-ը՝ Երևանում, 2-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 5-ը՝ Արարատի, 1-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում: […]

«ԵԼՔ» դաշինքից հայտարարում են

Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ 36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։ 34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։ 4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի