06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դեռ լուրջ խնդիր չենք արձանագրել․ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար

ՀՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խումբն այս պահի դրությամբ արդեն եղել է համարյա 100 ընտրատեղամասերում՝ Երեւանում եւ հարակից մարզերում։

«Առայժմ տպավորությունը լավ է, ամեն ինչ ընթանում է օրենքի սահմաններում։ Ընտրողների մեծ ակտիվություն է նկատվում, նույնիսկ փոքրիկ հերթեր են գոյանում, եւ դա հասկանալի է, այս անգամ ընտրության համակարգը այլ է, մի փոքր ավելի բարդ է, եւ մարդիկ դեռ պետք է սովորեն»,- ասաց նա։

Սերգեեւը նշեց, որ առայժմ որեւէ լուրջ խնդիր չեն արձանագրել։

«Սակայն առջեւում դեռ 5 ժամ կա, եւ մենք շարունակում ենք աշխատել»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ