26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժամը 15-00-ի դրությամբ՝ 970 հաղորդում է ուսումասիրվել»

ՀՀ  գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հաննաժողովում ներկայացրեց  այս  պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

Վերջինս շեշտեց՝  մինչև քվեարկության օրը ներառյալ՝ օպերատիվ կերպով աշխատանքային խումբը ուսումնասիրել է 226 մամուլի հրապարակումներ, քաղաքացիների հաղորդումներ և թեժ գծով ստցված հաղորդումներ: Այդ հաղորդումներից առերևույթ ընտրական բնույթ հանցագործության հատկանիշներ պարունակում էին 57-ը և նրանցից 40-ով ավարտվել էին ստուգողական գործողություններ, նրանցում նշված հանգամանքները կամ հերքվել են, կամ չեն հաստատվել, մնացած դեպքում աշխատանքները շարունակվում է:

«Այսօր առավոտվանից մշտադիտարկում իրականացվել է ողջ համացացնի, մամուլի հրապարակումների, ոտսիկանության տարածքային բաժինների կողմից ստացվելեն ահազանգեր, ինչպես նաև դատախազության թեժ գծին շարունակվում են ահազանգեր: 15-00-ի դրությամբ՝ ընհանուր առմամբ, 970 հաղորդում է ուսումասիրվել, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 131-ը, որոնք ուղարկվել են քննչական կոմիտեի և ոստիկանության տարածքային բաժիններ»,-ասաց նա:

Սևակ Հովհաննիսյանը նշեցշ՝  այդ 131-ից 48-ը վերաբերել են այլ անձի փոխարեն, կամ կրկնակի քվեարկության դեպքերին, 26-ը քվեարկության գաղտնիությանն են վերաբերել, ինը հաղորդում ուղարկվել է ստուգողական գործողություն կատարելու՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խաչընդոտելու փաստերով, իսկ 15 դեպքով վստահված անձի, դիտորդի զանգվածային լրատվության միջոցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ ևս ուղարկվել են ստոգողական գործողություններ կատարելու: Ութը դեպքով հաղորդումները ստացվել են ընտրակաշառքի վերաբերյալ, երկու դեպքով կուտակումների վերաբերյալ և 23 դեպքով՝ ուղղորդումների: Նա նշեց, որ միտում է նկատվել, որ համացանցում ուղակի հրապարակվում էին տեղեկատվություն՝ չկոնկրետացված, բովանդակային ոչ մի տեղեկատվություն չպարունակող և հորդորեց, որ հնաարվորինս կոնկրետացված հրապարակումներ տարածեին, որ իրավապահ մարմինների գործունեությունը էլ ավելի արդյունավետ լինել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ