17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հետընտրական զարգացումների համար հիմք չեմ տեսնում. Շարմազանով (տեսանյութ)

«Չգիտեմ ինչ է կատարվում պարոն Բարսեղյանի հետ, ինքը շփոթել էր նույնիսկ իր տան հասցեն, հորդորում եմ լուրջ չվերաբերվել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայտարարությանը խախտման մասին, ինչը հետո վերջինիս կողմից հերքվեց պատճառաբանությամբ, թե շփոթել է: 

Իշխող ՀՀԿ-ի մամլո խոսնակի խոսքով` ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրություններն ընթանան խաղաղ, հանգիստ:

«Մենք քարողարշավը գնահատում ենք քաղաքակիրթ, ես չեմ տեսնում որևէ հիմք հետընտրական, հակաօրինական զարգացման համար, մի շարք կուսակցություններ նշել են, որ կգնան հետընտրական զարգացումների, եթե իրենց ձայները կեղծվեն: Եղել են ընդդիմադիրների ղեկավարներ, ովքեր դրական են գնահատել այս մեխանիզմը, մինչև այժմ տեղի ունեցած քվեարկությունը հիմք չի տալիս որևէ այլ քաղաքական թիմի գնալ նման զարգացման»,-հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ