10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  ապրիլի  2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Կապանի և Մարտունու ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Լոռու և Վայքի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ընտրողներից շատերի համար քվեարկելու կարգը անհայտ է․ քվեարկությունը՝ Գյումրիում

Գյումրիում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը; բայց դեռ չբացված որոշ տեղամասերում արդեն ընտրողների հերթ էր գոյացել։ Թիվ 31/13 ընտրատեղամասում թաղային հեղինակություն իրենց համարող որոշ մարդիկ  սկսեցին աղմկել ընտրատեղամասում։  Նրանցից մեկն էլ հայտարարեց որ ինքը  առաջին ընտրողն է ու քվեախցիկի աղբարկղի հատվածում կան արդեն քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի նախագահն բավական երկար ժամանակ բացատրում էր գործող կարգը, ինչից հետո […]

«Սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ, ասեն` խաղալիք է». «Կարգին Հայկոն» ահազանգում է /ֆոտոշարք, տեսանյութ/

Henaran.am-ի թղթակիցն այս պահին աշխատում է Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ  դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: Նա նկատել է, որ այստեղ ընտրախախտում կա, մասնավորեցնելով, թե տեսախցիկը տեղադրված է այնպիսի վայրում, որ ընտրողը կարող է նկարահանվել. «Եթե անգամ չնկարահանվի էլ, տպավորություն է ստեղծվում, եւ դա հոգեբանական ճնշում է ընտրողի […]

Ամեն 7-րդ ընտրողին կխնդրեն նույն քվեարկությունն անանուն կատարել նաև «Էքզիթ փոլ»-ի քվեատուփում /տեսանյութ/

Այսօր Հայաստանում ընթացող Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամեն 7-րդ ընտրողին կխնդրեն նույն քվեարկությունն անանուն կատարել նաև «Էքզիթ փոլ»-ի քվեատուփում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առաջ, նախնական, բայց իրականին շատ մոտ արդյունքները, ընտրատեղամասերի փակումից ընդամենը մի քանի րոպե հետո կհրապարակվեն: Մանրամասները՝ Արմենիա TV-ի տեսանյութում

2 տեխնիկական սարք չի աշխատել. ԿԸՀ-ից հայտնում են (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց, որ քվեարկությունը կազմակերպելու համար բացվել է 2009 ընտրատեղամաս: Նշված ընտրատեղամասերից 12-ը քրեակատարողական հիմնարկներում են, և դրանք, ըստ օրենքի, կբացվեն ավելի ուշ: Նա նշեց, որ ժամը 8-ի դրությամբ արդեն բացվել են  մնացած բոլոր ընտատեղամասերը:   Հանձնաժողովի անդամների թիվը 15976 է: «Բացակայություններն աննշան են, բոլոր անդամները […]

Ինչ է ասում նոր ԸՕ-ն դիտորդների եւ լրագրողների մասով

Եթե նախկինում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է անցնեին նախնական որակավորման գործընթաց, այժմ այդ գործընթացը թողնված է այդ կազմակերպություններին։ Տեղի է ունենում հավատարմագրման գործընթաց, նախկինում դիտորդները պետք է ներկայացնեին երկու վկայական՝ հավատարմագրված դիտորդի եւ որակավորման դասընթացների մասնակցության։ Այժմ միայն հավատարմագրման վկայականն է անհրաժեշտ։ Նախորդ փորձառություններից ելնելով, արդյոք ընտրություններից մի քանի օր առաջ նորաբաց ինչ-որ ՀԿ-ներ […]

Գեներալ Մանվելի ուղերձը

Ապրիլյան պատերազմ բնորոշումը ստացած ադրբեջանական սադրանքի մեկամյա տարելիցն է այսօր։ Նախորդ տարի ապրիլի 1-2-ի գիշերը թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականների պատերազմում ստացած դասերը, մոռացած, թե ինչպես էր ծնկաչոք հրադադար մուրում, լայնամասշտաբ հանկարծակի հարձակում ձեռնարկեց Արցախի հայկական Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով։ Ի պատասխան հայ ազգը դարձյալ մեկ բռունցք դարձավ։ Հայոց բանակն ապացուցեց, որ մարտունակ է, որ […]

Հուսանք` առանց բախումների. Եղվարդում ընտրությունների մեկնարկը ակտիվ է/տեսանյութ/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մեկնարկել է Ազգային խողովի ընտրությունները: «Ժամը 8-ին արդեն ունեցանք առաջին ընտրողը: Բավականին ակտիվ է սկսվել օրը: Ընտրողները գալիս են` ընտրում: Տեղամասում հանգիստ է, իսկ մնացածը արդեն օրվա ընթացքում կերևա: Հուսանք խաղաղ ու առանց լուրջ բախումների կանցնի օրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի 27/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լավրենտի Գևորգյանը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի