26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ, ասեն` խաղալիք է». «Կարգին Հայկոն» ահազանգում է /ֆոտոշարք, տեսանյութ/

Henaran.am-ի թղթակիցն այս պահին աշխատում է Երեւանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում, որտեղ  դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը: Նա նկատել է, որ այստեղ ընտրախախտում կա, մասնավորեցնելով, թե տեսախցիկը տեղադրված է այնպիսի վայրում, որ ընտրողը կարող է նկարահանվել.

«Եթե անգամ չնկարահանվի էլ, տպավորություն է ստեղծվում, եւ դա հոգեբանական ճնշում է ընտրողի վրա: Քվեախցիկների մոտ կա մի դուռ, որը ապակեպատ է եւ ըստ էության դրսի կողմից հնարավոր է ընտրողին հետեւել»,-նշել է դերասանը: Այս մասին Մարությանը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին` Արայիկ Իլյիչյանին, ով նշել է, թե տեսախցիկն այս պահին չի աշխատում .

«Հա՛յկ ջան, ես Ձեզ որպես դերասան շատ եմ հարգում, բայց Դուք իզուր տեղը աժիոտաժ ստեղծեցիք, քանի որ տեսախցիկն այս պահին որեւէ մեկին չի նկարահանել»:

Մարությանը նշեց, էական չէ, աշխատում է թե ոչ, ընտրողին դրսում կարող են վախեցնել ու ասել, թե վերեւում տեսախցիկ կա, «կընտրես էն մարդուն, ում կասենք»: Մարությանը պնդել է` սա նման է այն բանին, որ մեկը խաղալիք ատրճանակով մտնի բանկ եւ ասեն` խաղալիք է, բայց չէ՞ որ ատրճանակը վախի մթնոլորտ է ստեղծում: 

Մանրամասները`  տեսանյութում: 

https://www.youtube.com/watch?v=5VGx_nvjiL4

17760618_1328979737186175_1490306044_n

 

17741420_1328979080519574_1746431929_n

17693212_1328923437191805_1534220690_o  17692871_1328923670525115_382202979_o 17692679_1328926003858215_1590649247_o

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ