Ընտրողներից շատերի համար քվեարկելու կարգը անհայտ է․ քվեարկությունը՝ Գյումրիում
Գյումրիում ժամը 8-ից բացվել են ընտրատեղամասերը; բայց դեռ չբացված որոշ տեղամասերում արդեն ընտրողների հերթ էր գոյացել։
Թիվ 31/13 ընտրատեղամասում թաղային հեղինակություն իրենց համարող որոշ մարդիկ սկսեցին աղմկել ընտրատեղամասում։ Նրանցից մեկն էլ հայտարարեց որ ինքը առաջին ընտրողն է ու քվեախցիկի աղբարկղի հատվածում կան արդեն քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի նախագահն բավական երկար ժամանակ բացատրում էր գործող կարգը, ինչից հետո միայն դուրս եկավ տեղամասից՝ շարունակելով աղմկել նաև միջանցքում։
Սարքավորումները աշխատում են նորմալ; թեև մեկ անգամ էլեկտրաէներգիան անջատվեց։ Կան դեպքեր; երբ տեխնիկական սարքը չի ճանաչում ընտրողի ոչ մի մատնահետքը։
Նշենք։ Ընտրողները բավականին ակտիվ են; հատկապես տարեցներն ու 18 տարին լրացածները։ Միայն թե շատերի համար դժվար է հասկանալ; թե ինչ են անելու 9 քվեաթերթիկների հետ։
“Բդի մարդ բարձրագույն ավարտած էղնի օր կռնանա քվեարկե։ Իմս թերի բարձրագույն է վայթէ չկռնանամ”- նշեց Այվազյան Կարենը։
Առաջին անգամ ընտրող Աշոտն էլ մոտ 15 րոպե քվեախցիկում փորձում էր ընտրել։ Ի վերջո; նորից բացատրելուց հետո; քվեարկեց։
Այս պատճառով շատ տեղամասերում աղմուկ է՝ ամեն մեկը մի անկյունից բղավում է։ “Չծալեք”; “էն մյուսները թափեք”; հետ գնացեք հետևում տեղ կա թափեք”; “ գնացեք ծալածը ուղղեք”։ Թեկուզ այս աղմուկին ընտրողների հոսքը մեծ է; անցել մոտ մեկ ժամ երեսուն րոպե ու արդեն քվեարկել են 100 ընտրող։