10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

«Երեխեքի արև … ով չգնա` ամոթ իրան » . Ծառուկյանն նեղսրտում է

Առինջ գյուղի «888» սուպերմարկետի շենքում տեղակայված թիվ 29/29 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։ Քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, թե վստահում է ժողովրդի քվեին.   «Ում ընտրի, նրանք էլ կպատասխանեն, թե ինչպիսի Հայաստան է լինելու»: Հարցին, թե իր ընկերներն ասել էին,որ պատրաստ են ներդրումներ կատարելու, […]

Մարդիկ պահանջում են, որ ընտրելուց հետո քվեաթերթիկը ցույց տան. ահազանգ

«Քվեարկեցի, որ Հայաստանը ելք գտնի՝ հիասթափությունից դուրս գալու»,-լրագրողների հետ զրույցում քվեարկելուց հետո ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:  Նա իրենց շանսերը բարձր է գնահատում: Նա ասաց, որ ահազանգեր են ստացել, որ մարդիկ կան, ովքեր պահանջում են, որ ընտրությունից հետո ցույց տան իրենց ընտրությունը, սակայն դրանք ստուգման փուլում են: Փաշինյանը հայտնեց, որ ահազանգեր էլ են ստացել, […]

Սեյրան Օհանյանը չի ուզում ստվեր գցել /ֆոտոշարք, տեսանյութ/

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդն Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար Հայաստանի է: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով ապրիլյան պատերազմի տարելիցին` նախկին Պ նախարարը ասաց, թե չի ուզում այս կամ այն հարցերի պատասխանել եւ ինչ-որ […]

Ձեռքերդ հեռու պահի. միջադեպ ընտրատեղամասում (տեսանյութ)

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց 9/18 ընտրատեղամասում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վստահված անձը լուսանկարեց քաղաքացիներից մեկի անձնագիրը, իսկ վերջինիս դա դուր չեկավ: «Ձեռքերդ հեռու պահի»,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչ է արել, որ քաղաքացին զայրացել է, վստահված անձը պատասխանեց, որ իր իրավունքներից դուրս ոչինչ էլ չի արել:    

Աստված օրհնի մեր երկիրը․ Կաթողիկոսը քվեարկել է /տեսանյութ/

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամասում։ Քվեարկությունից հետո նա ասել է․ «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և […]

Խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների կիրառման խնդիրները: «Տեխնիկական սարքավորումները գրեթե բոլոր երկրներում կարող են ունենալ խնդիրներ: 1997 տեղամասերում կա չորս հազար սարքավորում: Քվեարկության մեկնարկի պահին խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ , որոնցով հնարավոր չէ եղել ստանալ բացակայության մասին տեղեկանքը»,-ասաց նա և նշեց, որ միայն […]

Քվեաթերթիկի վրա գծանշում է եղել

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակացության քվեաթերթիկների վրա: Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական […]

Մեծ թիմ է աշխատել, որ լավագույն ընտրություններ լինեն. ԵՄ դեսպան (տեսանյութ)

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրություն կատարեց: «Մենք ակնկալում ենք լավ ընտրություններ, շատերն են աշխատել, մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում լինեն լավագույն ընտրությունները, որ երբևէ եղել են, որ ապագան էլ լավը լինի»,-լրագրողներին ասաց նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված